Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ. Դավիթ Գալստյան
 |news.am|
12:05 - 31 օգոստոսի, 2023

Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ. Դավիթ Գալստյան |news.am|

news.am: Արցախում դերակատարի փոփոխություն պետք է լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի առաջ չլինեն պարտավորություններ: Այս մասին ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու լուրերին:

Նա պատմեց, որ վերջին անգամ խմբակցությունների հետ Արայիկ Հարությունյանի հրաժարական ներկայացնելու հարցը քննարկվել է օգոստոսի 29-ի՝ 6 ժամանոց նիստում.

«Ես եմ առաջարկողների թվում եղել, որ ասել եմ՝ հեռանա պաշտոնից: Առայժմ հայտնի չէ, սպասվո՞ւմ է արտահերթ նիստ, թե՞ ոչ: Ընդհանրապես ես դրական եմ գնահատում, որ դերակատարի փոփոխություն լինի, ով որ Նիկոլ Փաշինյանի առաջ չունենա պարտավորություններ եւ նրա դավադիր ծրագրի որոշումները Արցախում կյանքի չկոչեն»:

Դավիթ Գալստյանը շեշտեց, որ Արցախում չի կարող սահամանդրական ճգնաժամ առաջանալ, եւ ավելին՝ այն կարգավորվելու է. «Սահմանադրորեն անցնցում այդ ամեն ինչն անցնելու է»:

Անդրադառնալով Ակնայի ճանապարհը բացելու ադրբեջանական կողմի առաջարկին՝ Դավիթ Գալստյանն ասաց. «Ակնայի ճանապարհի բացման կամ փակման հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի կողմից ինչքան նախապայմանները ընդունվել են, այնքան ավելի է ծանրացել Արցախում: Դա արցախցիների համար հերթական բացասական հետեւանք կունենա»:

Նշենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա։ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել