Ալեն Սիմոնյանն այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներին
19:24 - 04 սեպտեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանն այցելել է ադրբեջանական սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին։ Այս մասին Սիմոնյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, և Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել