Վստահ ենք, որ կառաջնորդեք Արցախի քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը․ «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին
14:21 - 09 սեպտեմբերի, 2023

Վստահ ենք, որ կառաջնորդեք Արցախի քաղաքացիներին դեպի սրբազան պայքարի հաղթական ավարտը․ «Պատիվ ունեմ»-ը՝ Արցախի նորընտիր նախագահին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր  նախագահ Սամվել Շահրամանյանին.

«Մեծարգո պարոն Նախագահ,

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը շնորհավորում է Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ Նախագահի բարձր պաշտոնը ստանձնելով կհաջողեք լայն հասարակաքաղաքական համախմբում ապահովելով առաջնորդել Արցախի հանրապետության քաղաքացիներին դեպի մեր բոլորի համար սրբազան պայքարի հաղթական ավարտը։

Գիտակցելով այս օրհասական վիճակի ծանրությունը՝ վերահաստատում ենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իր բոլոր ռեսուրսները շարունակելու է ծառայեցնել Արցախի անվտանգության ապահովմանևինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ։

Աստված պահապան Հայաստանին և Արցախին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել