Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է, այսպես կոչված, «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) տարածքում։
Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են»,- նշված է հայտարարության մեջ։
Ասվում է նաև, որ Ուկրաինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին։
comment.count (0)