Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական կողմի հաղորդագրությունները
09:37 - 14 սեպտեմբերի, 2023

Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական կողմի հաղորդագրությունները

Բաքվի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին` ժամը 00:05-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ խախտել են հրադադարը, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

ՀՀ ՊՆ-ն նույնպես հերքում է տարածել.

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել