Աղբամանները շպրտած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

 |factor.am|
18:14 - 14 սեպտեմբերի, 2023

Աղբամանները շպրտած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության |factor.am|

factor.am: Վերջերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները աղբամանները շպրտում աղբատարի վրայից։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու արդյո՞ք տվյալ աշխատակիցները պատասխանատվության ենթարկվել են։

«Համացանցում տեղ գտած կադրերը նկարահանվել են Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում: Տեղադրված աղբամաններից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից իրականացվել են սահմանված կարգին հակասող, աղբահանության անփույթ աշխատանքներ: Հիմնարկի աղբահանության բաժնի տվյալ բանվորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և հանձնարարված աշխատանքի կատարման ընթացքում գույքին խնամքով չվերաբերվելու համար»,- հայտնել են քաղաքապետարանից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել