Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիու հետ։
«Ողջունելով հյուրերին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած գործունեության համար։
Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։
Հանդիպման մասնակիցները քննարկել են ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին»,- ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
comment.count (0)