10/15 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը ֆիքսել է նաեւ, որ ընտրված թերթիկները քվեախցկներից դուրս են տեղադրվում ծրարի մեջ
13:26 - 17 սեպտեմբերի, 2023

10/15 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը ֆիքսել է նաեւ, որ ընտրված թերթիկները քվեախցկներից դուրս են տեղադրվում ծրարի մեջ

Էրեբունի վարչական շրջանի 10/15 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1730  քաղաքացիներից 163-ը 12:35-ի դրությամբ մասնակցել է քվեարկությանը։ 

Այս տեղամասում 12:40-ի դրությամբ հինգ քաղաքական ուժի վստահված անձ է ներկա, մասնավորապես «Ապրեկու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցություններից եւ «Մայր Հայաստան» դաշինքից։ 

«Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը՝ Լիլիթ Ավետիսյանը, հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ ՔՊ կուսակցության վստահված անձը՝ Սարգիս Բարխուդարյանը, անընդհատ դուրս է գալիս, ողջունում ընտրողներին ու ճանապարհում։ Այս դիտարկումը գրանցամատյանում արձանագրվել է։

«Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը ֆիքսել է նաեւ, որ ընտրված թերթիկները քվեախցկներից դուրս են տեղադրվում ծրարի մեջ։ Նման դեպք մենք եւս ֆիքսեցինք։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ հնարավորինս հասկանալի բացատրում են ընտրողներին ընտրության կարգը, միայն թե երբեմն լինում են նման դեպքեր, որոնք փորձում են կանխել։

«Ազգային առաջընթաց» կուսակցության վստահված անձ Լիլիթ Մանուկյանը խնդրել է մատյանում արձանագրել, որ հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանը մոտեցել է քվեախցիկին եւ քաղաքացուն օգնել ընտրել, մինչդեռ Մկրտչյսանը հերքում է այս պնդումը՝ նշելով, որ չի մտել քվեախցիկ, այլ կողքից ծանոթացրել է ընտրության կարգին։ 

Այս պահին ՔՊ վստահված անձը նստած է տեղամասի մուտքի մոտ, եւ որոշ քաղաքացիներ, որոնք նրան ծանոթ են, ձեռքսեղմումով ողջունում են, նոր անցնում ընտրության քայլերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել