azatutyun.am: «Տարածաշրջանի համար գլխավոր վտանգը Ղարաբաղում մնացող 10 հազար հայ զինյալներն են, որոնց հարկավոր է դուրս բերել Ադրբեջանի տարածքից», - Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով նաև, որ Բայրամովը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը «շարունակում է ռազմաքաղաքական սադրանքներ ձեռնարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սեպտեմբերի 2-ին [Լեռնային Ղարաբաղի] այսպես կոչված վարչակազմին ուղղված շնորհավորանքները ամբողջությամբ հակասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի տարածաշրջանի հանդեպ ադրբեջանական ինքնիշխանությունը ճանաչելու մասին նրա նախորդ հայտարարություններին», - նշել է Բայրամովը։
comment.count (0)