«Խորապես մտահոգված եմ ռազմական գործողություններով»․ ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել
16:03 - 19 սեպտեմբերի, 2023

«Խորապես մտահոգված եմ ռազմական գործողություններով»․ ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է արել

ԵԱՀԿ գործող նախագահ Բուջար Օսմանին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է

«Որպես ԵԱՀԿ նախագահ՝  խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում/Խանքենդիում ռազմական գործողություններով և դրա հետ կապված՝ քաղաքացիական անձանց համար ստեղծված վտանգներով։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և առաջին տեղում պետք է լինեն մարդասիրական հարցերը։           

Այսօր կհանդիպեմ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջյհուն Բայրամովին և Հայաստանի ԱԳ նախարար Արայիկ Միրզոյանի հետ Նյու Յորքում՝  ՄԱԿԻ-ի գլխավոր անսամբլիայի 78-րդ գլխավոր նստաշրջանում, և կթարմացնենք մեր կոչը»։         

Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ Հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը, ՊԲ-ն հաղորդում է, որ յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Ստեփանակերտից եկող հաստատված լուրերի համաձայն՝ վիրավորներ են տեղափոխվում բժշկական կենտրոններ, այդ թվում՝ երեխաներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել