Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի ուղղությամբ
18:11 - 19 սեպտեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին ներկայացրել եմ Ադրբեջանի խոշորմաշտաբ ագրեսիան՝ Լեռային Ղարաբաղի ուղղությամբ։

Ընդգծել եմ կոնկրետ և միանշանակ քայլեր ձեռնարկելու անհրաժետությունը՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել