armenpress.am: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանական է որակել։ Նա խնդրի վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Արցախի դեմ ագրեսիան պետք է դադարեցնել։ Չնայած միջազգային հանրության մոբիլիզացիային՝ Ադրբեջանն իրագործում է Արցախի հայերի դեմ իր ծրագիրը։ Ցեղասպանական գործընթաց է իրականացվում»,- գրել է նա։
Իդալգոն նաև դիմել է Ֆրանսիայի նախագահին՝ շեշտելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հանդիպում անցկացնի։
comment.count (0)