Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար աղետ. ՀՀ ՄԻՊ
21:27 - 20 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար աղետ. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է` Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ:
 
Մասնավորապես՝
  • կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)
  • բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները
  • ընտանիքները բաժանված են: Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու բնակավայրերը
  • խափանված է կապը ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ
  • կաթվածահար է եղել առողջապահական համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից
  • մարդկանց հիմնարար իրավունքները համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլն:

Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Այդ երկրի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին։

Մշտադիտարկման գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել