Իտալիայի ԱԳՆ-ն առաջարկել է Հռոմում հանդիպում անցկացնել՝ Արցախում իրավիճակի կարգավորման հարցով։ Իտալիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ Նրա խոսքով խոսքով երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հռոմի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Նա, մասնավորապես, երկու պետությունների ԱԳ նախարարներին հրավիրել է հանդիպել Իտալիայի մայրաքաղաքում։
«Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և նրանց առաջարկել իտալական միջնորդություն, մասնավորապես՝ հանդիպում Հռոմում»,- ասել է նա լրագրողներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ։
Իտալիայի ԱԳ նախարարի կարծիքով երկու երկրների միջև խնդիրը կարող է կարգավորվել՝ համաձայն մոդելի, որը գործում է Իտալիայի հյուսիսարևելյան Տրենտինո Ալտո Ադիջե (Հարավային Տիրոլ) ինքնավար մարզում։ Իտալիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով երկու նախարարներն էլ հետաքրքրություն և պատրաստակամություն են հայտնել հանդիպելու Հռոմում։
«Այսօր մենք փաստաթուղթ կուղարկենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին, որտեղ ներկայացված կլինի Իտալիայի առաջարկը», հավելել է Թայանին։
Հարավային Տիրոլը պատմականորեն պատկանել է Ավստրո-Հունգարիային։ Դոլոմիտների այս տարածքը 1919 թվականին Սեն Ժերմենի պայմանագրով փոխանցվել է իտալականացում, որն առաջացրել է գերմանալեզու բնակչության բողոքը։ Տարածաշրջանի ներկայիս կարգավիճակը ձեռք է բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իտալիան և Ավստրիան պայմանավորվել են, որ Հարավային Տիրոլի բնակչությունը կստանա հատուկ իրավունքներ և ինքնավարության պայմաններ Ապենիններում:
comment.count (0)