Հանրապետության հրապարակում ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց երիտասարդ տղաների նկատմամբ: Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ:
Ցուցարարները եւ ոստիկանները առաջին բուժօգնություն ցուցաբերեցին ուշաթափված երիտասարդին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության բակում իրավիճակը լարված է. քաղաքացիները քարեր, ձվեր ու շշեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ, ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների:
comment.count (0)