Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել․ Արտակ Բեգլարյան
 |armenpress.am|
13:07 - 21 սեպտեմբերի, 2023

Հաթերքում Ադրբեջանը նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել․ Արտակ Բեգլարյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի է սպանել։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ (խմբ․՝ սեպտեմբրի 20-ին) 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել