ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը․ «Ապրելու երկիր»
19:16 - 21 սեպտեմբերի, 2023

ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
 
«Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը, որը իրականացվում է միջազգային հանրության, առաջին հերթին ռուս խաղաղապահների թողտվության ներքո, ժամ առ ժամ ավելի է խորանում։
Սովամահության եզրին գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շարունակվող ֆիզիկական և հոգեբանական վայրագությունները ունեն մեկ նպատակ. Արցախը վերածել համակենտրոնացման ճամբարի՝ իրականացնելով էթնիկ զտում։
 
Ցեղասպան Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» գործընթացը ողջունվում է միջազգային հանրության կողմից՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված և իրականացվող վայրագությունները։
Ակնհայտ է, որ Արցախում հայ բնակչության առկայությունը կարճաժամկետ հատվածում կարևոր է Ադրբեջանի համար՝ ցույց տալու իր «խաղաղասեր» նպատակները միջազգային հանրությանը, միևնույն ժամանակ, առաջիկայում բարձրաձայնելու ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու իրավունքի մասին։
 
Այս իրավիճակում, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային կառույցների հետ համատեղ անհապաղ ապահովել Արցախում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխման միջազգայնորեն ամրագրված իրավունքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել