armenpress.am: Հայաստանում հանդիպել են Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինը և Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին հայտնել է Իրանի դեսպանությունը X-ի իր միկրոբլոգում` հրապարակելով լուսանկար հանդիպումից։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին ուրբաթ կեսօրին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը և տեղի է ունեցել մտքերի փոխանակում»,- նշված է Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ։
comment.count (0)