Բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի
12:16 - 25 սեպտեմբերի, 2023

Բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի

Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 168-ի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Ազգային կոմիտեն» սկսել է անհնազանդության ակցիաները՝ փակելով տարբեր փողոցներ։ 

Ընդդիմության երեկվա հանրահավաքին Սաղաթելյանը  ասել էր, որ ամբողջ քաղաքը պարալիզացնելու են, որ որևէ մեկը աշխատանքի չգնա․ կառավարության բոլոր շենքերը դատարկ մնան։ 

 «Դրանից հետո շարունակվում են անհնազանդության, իրազեկման ակցիաները, իսկ 18։00-ին հավաքվում ենք այստեղ՝ հանրահավաքի»,- նշել էր Սաղաթելյանը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել