aravot.am: «Այն, ինչ կանխատեսել ենք մեր փաստաբանական թիմով, իրագործվում է։ Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ Մնացականը Մարտիրոսյանը, օրինակ, այլ դատավորի կմակագրեր կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով հայտնի ինքնաբացարկ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Ալեքսանդր Կոչուբաևը Լևոն Քոչարյանի ձերբակալման օրը հայտնել էր․ «Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են»։
Այսօր՝ ժամը 13:00-ին՝ Նոր Նորքի դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ նշանակված՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստից առաջ պաշտպանական կողմը ներկայացրել էր նիստի հետաձգման միջնորդություն, քանի որ ծանոթ չէ գործի նյութերին։ Սակայն միջնորդությունը մերժվել էր։
Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նիստը մեկնարկում է իրավունքների խախտմամբ․ «Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նաև արդեն իսկ գործընթացը մեկնարկում է իրավունքների խախտմամբ, որովհետև դատական նիստից առաջ խնդրել էինք հետաձգել այն մեկ այլ ժամի, որ ծանոթանանք վարույթի նյութերին, որքան տեղեկացված ենք, պարոն Քոչարյանն էլ չի ծանոթացել, բայց այն մերժվեց։ Նիստը մեկնարկում է արդեն իսկ մեր՝ նյութերին չծանոթացած»։
Փաստաբանը հավաստիացրեց՝ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի ներկայացվող պահանջներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (1)
HIRE A FASTEST CYBER RECOVERY EXPERT TO RECOVER YOUR LOST OR STOLEN BITCOIN/ETH/USDT/ THE HACKANGELS I simply want to share my story about THE HACKANGELS RECOVERY EXPERT. To all of you out there. One has to be careful. A lot of scammers are out there taking money from innocent traders. I was a victim of these crypto scammers. They made me lose my hard earned funds. The best thing that happened to me this year was seeing an article about THE HACKANGELS RECOVERY EXPERT. A professional hacker and private investigator. I invested $954,300 in a cryptocurrency platform and it turned out to be a scam and I had no idea how to get my money back until I reached out to a recovery company called THE HACKANGELS RECOVERY EXPERT. I explained my situation to them. I was shocked to hear that they had recovered all of my stolen cryptocurrency in just 48 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. To anyone who may find themselves in a similar unfortunate situation. I highly recommend THE HACKANGELS RECOVERY EXPERT. Quickly reach out to them on their hotline: WhatsApp: (+1(520)200-2320 ) Email: ([email protected]) Web: (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.