ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը՝ նշելով, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ցուցաբերում են իսկական հերոսություն, և ոչ ոք չի կարող նրանց մեղադրել իրենց պարտականությունները չկատարելու մեջ։
Նա նշել է, որ հիմա դժվար թե հնարավոր լինի խոսել Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին՝ ընդգծելով, որ ՌԴ-ն կտրականապես դեմ է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի ու ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։
Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն կշարունակի շփումները Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր գործունեությունը՝ ուղղված Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքներին հետևելուն։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ ՌԴ-ն դեմ է Ղարաբաղի հարցով միջնորդական ներուժ չունեցող երկրների՝ տարածաշրջանում իրենց ներկայությունն ամրապնդելու փորձերին։
Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումների մասին՝ Պեսկովն ասել է, որ եռակողմ հանդիպման կազմակերպման հարցում հստակ ուրվագծեր չկան։
Նա նաև հույս է հայտնել, որ Ալիեւի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգությունն ու նորմալացնել կյանքը Ղարաբաղում։
comment.count (0)