ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարզերում տեղավորելու հետ կապված մի շարք կազմակերպչական բնույթի հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։
«Իրավիճակով պայմանավորված` բոլոր մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որում ներգրավված են ՏԿԵ նախարարության, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցներ։ Աշխատանքային խմբերը ընդունելու և զբաղվելու են բռնի տեղահանվածների կարիքներով՝ սկսած նրանց տեղաբաշխումից, մինչև այլ կարիքների ապահովում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տեղավորման և կարիքների գնահատման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև համայնքները։
comment.count (0)