Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները
12:48 - 26 սեպտեմբերի, 2023

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները

Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի՝ ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ՝ հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին»,- ասված է դեսպանության Facebook-ի էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել