Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան
 |1lurer.am|
14:34 - 26 սեպտեմբերի, 2023

Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստան են հոսում Լեռնային Ղարաբաղը լքած փախստականներ տեղափոխող մեքենաների գետեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։ Կասկած չկա, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ արարքի համար»,- նշել է Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել