Գորիսում բուժօգնություն է ստացել ավելի քան 700 տեղահանված արցախցի. փոխնախարար
 |armeniasputnik.am|
18:58 - 26 սեպտեմբերի, 2023

Գորիսում բուժօգնություն է ստացել ավելի քան 700 տեղահանված արցախցի. փոխնախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Գորիսի մշակույթի տանը Արցախից տեղահանված անձանց ընդունելության համար բացված կենտրոնի բուժկետում ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

«Գորիսի թատրոնի շենքում 3 բուժկետ կա։ Մոտ 2 ժամ առաջվա տվյալներով` այնտեղ արդեն իսկ ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել։ Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– նշեց Ջումայանը։
 
Նա շեշտեց, որ եղել են այնպիսի քաղաքացիներ, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել։ Փոխնախարարն ընդգծեց` արցախցիներին ամբողջ բուժօգնությունն անվճար` պետպատվերի շրջանակւոմ է տրամադրվում. սահմանափակում չկա։
Ջումայանը վստահեցրեց` Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել։
ԱՆ փոխնախարարը նաև ընդգծեց, որ և՛ շտապօգնությունը, և՛ առաջնային օղակն ամբողջովին «զինված է» ու ո՛չ դեղորայքի, ո՛չ մասնագիտական կարիք չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել