Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում
20:33 - 26 սեպտեմբերի, 2023

Արցախից տեղահանված 20,270 անձ արդեն ստացել է հաշվառում, տեղի է ունենում տեղաբաշխում

Երեք օր կառավարության նախաձեռնությամբ գործում են Արցախից բռնի տեղահանված անձանց տեղաբաշխման կայաններ, քաղաքացիների հաշվառման գործընթաց է տեղի ունենում։

Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«ՆԳՆ օպերատիվ կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ 20,270 անձ արդեն իսկ ստացել է հաշվառումը տեղի է ունենում տեղաբաշխում։ Նշեմ, որ բռնի տեղահանված անձիք Կոռնիձորի հումանիտար կայանում են մուտք գործում, այնուհետև հաշվառման գործընթաց է տեղի ունենում Գորիսում՝ Գորիսի Դրամատիկական թատրոնում և 6-րդ դպրոցում։ Հաշված ժամերի ընթացքում հաշվառման գործընթաց կիրականացվի նաև Վայքի կենտրոնում։

Այս պահի դրությամբ Գորիսում 615 անձի կացության հարց է լուծվել, Սիսիանում՝ 169, Տաթևում՝ 171 , Կապանում՝ 324, Մեղրիում՝ 19։ Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում տեղաբաշխվել է 1298 մարդ, Վայոց Ձորում՝ 532, Գեղարքունիքի մարզում՝ 752, իսկ Տավուշի մարզում՝ 268։ Հանրապետության տարածքում այս պահին տեղաբաշխվել է 2850 արցախցի», հայտնեց Բաղդասարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել