factor.am: Ոչ մի երկիր Հայաստանին չի օգնում ավելի, քան մեր երկիրը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ՝ հավելելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
«Մենք նաև ամրապնդում ենք պաշտպանության ոլորտում մեր համագործակցությունը։ Երևանում ներկայություն կունենա մեր ռազմական կցորդը։ Բացի այդ, մենք առաջիկայում հյուպատոսություն կբացենք Սյունիքի մարզում՝ սահմանի մոտ»,- նշել է Կոլոննան։
comment.count (0)