Հայտնաբերվել է ևս 5 աճյուն․ ԱՀ ՆԳՆ
23:03 - 26 սեպտեմբերի, 2023

Հայտնաբերվել է ևս 5 աճյուն․ ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ հայտնաբերվել է ևս 5 աճյուն։

Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ 

Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ 

Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել