«Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին։
Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ, ըստ Վարդանյանի կնոջ, վերջինս ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝
WhatsApp-ում և Telegram-ում:
comment.count (0)