Անկարան ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ
 |azatutyun.am|
18:08 - 27 սեպտեմբերի, 2023

Անկարան ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակված է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», - ասված է պաշտոնական Անկարայի ցավակցական հայտարարությունում։

Պաշտոնական Երևանը Ստեփանակերտում ավելի քան հարյուր մարդու կյանք խլած ողբերգական պայթյունի կապակցությամբ ցավակցություն չի հայտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել