Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության երեխաները և տուն-ինտերնատի տարեցները կտեղավորվեն ՀՀ խնամքի հաստատություններում
18:11 - 27 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատության երեխաները և տուն-ինտերնատի տարեցները կտեղավորվեն ՀՀ խնամքի հաստատություններում

Կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ Հայաստանի Հանրապետության խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ  գործընթացն իրականացվում է ԼՂ գործընկերների համագործակցությամբ։

Այլ մանրամասների վերաբերյալ գերատեսչությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել