Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել․ խափանման միջոցը՝ կալանավորում
11:29 - 28 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել․ խափանման միջոցը՝ կալանավորում

Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, Ղարաբաղում զինված միավորումների կազմավորմանն ու գործունեության կազմակերպմանը, նրանց զինելուն մասնակցելու, ահաբեկչություն ֆինանսավորելու համար»։

Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության՝ Վարդանյանի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշվում է, որ քրեական գործով այս պահին շարունակվում են քննչական և օպերատիվ միջոցառումները։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարարը երեկ ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։  

Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝
WhatsApp-ում և Telegram-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել