Համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյանը՝  սեփական տրանսպորտային միջոց չունեցողներին Ստեփանակերտից տեղափոխելու մասին
 |1lurer.am|
12:13 - 28 սեպտեմբերի, 2023

Համապատասխան ավտոբուսներ կտրամադրվեն. Տիգրան Խաչատրյանը՝ սեփական տրանսպորտային միջոց չունեցողներին Ստեփանակերտից տեղափոխելու մասին |1lurer.am|

1lurer.am: Մենք տեղեկացված ենք Ղարաբաղի մեր գործընկերներից, որ բավականին մեծ թվով մարդիկ կան, որոնք սեփական տրանսպորտային միջոցներ չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստին ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ունենք պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք՝ համապատասխան ավտոբուսներ տրամադրելով: Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված է մեծ տարողությամբ 35 ավտոբուս, որոնք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցությունը կապահովեն, բայց սպասում ենք, որպեսզի ճանապարհի ծանրաբեռնվածությանը փոքր-ինչ թեթևանա, որ կարողանանք այդ տեղափոխությունը կազմակերպել այն անձանց համար, որոնք դեռևս Ստեփանակերտում են:

Ինչի ենք մենք դեռևս հապաղում: Որովհետև ճանապարհին, միջին հաշվով, մինչև երեկ երեկոյան՝ ուշ, միջին մեքենան, որ հասնում էր դեպի Կոռնիձորի անցակետ, ճանապարհին է եղել 30-35 ժամ: Եթե հիմա մենք այդ ավտոբուսներն ուղղորդենք դեպի Ստեփանակերտ, ստիպված կլինենք հերթի մեջ ավելի քան 12 ժամ գտնվել այդտեղ: Սպասում ենք, որ երթևեկությունը ավելի թեթևանա, որ այդ անցումը կատարվի: Եվ մեկ անգամով հնարավոր չի լինելու այդ ամբողջը կազմակերպել, երևի երկու անգամ պետք է այդ տեղափոխությունն արվի, երկու մասով: Դա է նաև պատճառը, որ փորձում ենք, ըստ էության, որ որոշակի թեթևություն առաջանա ճանապարհին, որ կարողանանք դա արագ կազմակերպել»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել