ՄԱԿ-ն օգնություն է ուղարկել Արցախից փախստականներին
 |factor.am|
17:57 - 28 սեպտեմբերի, 2023

ՄԱԿ-ն օգնություն է ուղարկել Արցախից փախստականներին |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը լրացուցիչ օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանող փախստականներին և պատրաստ է ավելի շատ ռեսուրսներ օգտագործել մարդասիրական նպատակներով։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար փախստական։ Նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի շարասյունները լրացուցիչ օգնություններով ճանապարհին են: Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ տեղակայել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- գրել է Գրանդին X սոցիալական ցանցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել