armtimes.com: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։
Այս մասին Ժնևում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻՀՊ պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը` ի պատասխան Վարդանյանի կալանավորումը մեկնաբանելու խնդրանքին։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու պատշաճ և արդար դատավարության իրավունքների հարգումը, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ: Պետք է Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն և պաշտպանվեն»,- ասել է Թրոսելը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի Սաբայիլի շրջանային դատարանը քննել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Պետական անվտանգության ծառայության քննչական վարչության հայցը։ Վարդանյանը կալանավորվել է 4 ամսով:
comment.count (0)