ԼՂՀ-ի «ինքնալուծարման» որոշման հրապարակումից հետո այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիների կողմից ոչ մի դիմում չի ստացվել. Զախարովա |armtimes.com|
11:09 - 29 սեպտեմբերի, 2023

ԼՂՀ-ի «ինքնալուծարման» որոշման հրապարակումից հետո այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիների կողմից ոչ մի դիմում չի ստացվել. Զախարովա |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի ստացել ԼՂ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներից դիմումներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշման հետ, սակայն օգնություն կտրամադրի դրանց առաջացման դեպքում։

Այս մասին «Վեդոմոստի»-ին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արտաքին գործերի նախարարությունը դեռ նման դիմումներ չի ստացել: Աջակցում են ռուսներին, երբ նրանք դիմում են»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ մինչև 2024թ․ հունվարի 1-ը պետք է լուծարվեն գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել