Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
 |armenpress.am|
18:52 - 29 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական և կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Ջեյհուն Բայրամովը և Ռուսլան Էդելգերիևը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել