Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով
21:46 - 29 սեպտեմբերի, 2023

Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը զբաղվում են տեղահանված արցախցիների խնդիրներով

Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում է կացարաններով ապահովման խնդիրը։
 
«Այս պահին Մայր աթոռում, ինչպես և Վայոց Ձորի, Շիրակի, Գուգարաց, Գեղարքունյաց, Արմավիրի, Սյունյաց, Մասյացոտնի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի թեմերում իրականացվում են տեղահանված արցախցիներին կացարաններով ապահովվման աշխատանքները։ Թեմապատկան կացարաններում արդեն իսկ բնակություն են հաստատել մեծաթիվ արցախցիներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հոգևորականներն այցելում են տարբեր համայնքներում հաստատված ընտանիքներին։ Հայաստանյան բոլոր թեմերում ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, տրամադրվում է սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մասյացոտնի թեմն արդեն համակարգված կերպով ամեն օր սնունդով է ապահովում շուրջ 400 անձանց։
 
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Երևանի և Վաղարշապատի բարեգործական ճաշարանները նույնպես պատրաստ են սնունդով ապահովել արցախահայերին։
 
Իզմիրլյան ԲԿ-ն պատրաստ է անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել