Նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներով 700 արցախցի է Հայաստան եկել. այլևս ավտոբուսներ չեն մեկնի Ստեփանակերտ |news.am|
12:48 - 30 սեպտեմբերի, 2023

Նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներով 700 արցախցի է Հայաստան եկել. այլևս ավտոբուսներ չեն մեկնի Ստեփանակերտ |news.am|

news.am: Ստեփանակերտից Հայաստան նախօրեին քաղաքապետարանի 20 ավտոբուսներ 700 արցախցու են Հայաստան տեղափոխել: Այս մասին news.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր ավտոբուսով 35 արցախցի է Գորիս տեղափոխվել, քաղաքապետարանից այլևս ավտոբուսներ չեն մեկնելու, քանի որ այլևս մեծ թվով մեքենանաեր ուղարկելու կարիք չկա:

«Ստեփանակերտում այլևս մեծ թվով մարդիկ չեն մնացել, արդեն մյուսների տեղափոխությունը մասնավոր ավտոբուսներով կիրականացվի»,- նշեց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել