ՀՀ անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ հանդիպման վերաբերյալ։
«ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականույթյունը:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- ասվում է ՀՀ ԱԽ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ի ժամը 20։00-ի դրությամբ ԼՂ-ից 100 514 բռնի տեղահանված անձ է եկել Հայաստան։
comment.count (0)