Վրաստանում ԵՄ և ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիաներ են եղել՝ հաջակցություն Արցախի
21:30 - 01 հոկտեմբերի, 2023

Վրաստանում ԵՄ և ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիաներ են եղել՝ հաջակցություն Արցախի

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Թբիլիսում երթ է տեղի ունեցել՝ հաջակցություն Արցախի։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում հայկական համայնքի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ երթի մասնակիցները Վակեի այգու մուտքի մոտից շարժվել են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ, հետո Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։

Երկու գրասենյակների դիմաց ցուցարարները դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն Արցախի նկատմամբ, ինչը մնացել է անպատասխան, և հայտարարել են, պետք է որ ոչ միայն կոչերով դիմել, այլև պատժամիջոցներ կիրառել։

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց միասնության կոչով ելույթ են ունեցել Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը։

Նա դատապարտել է Վրաստանի իշխանությունների լռությունը՝ 9 ամսվա շրջափակման և վերջին պատերազմի իրադարձությունների վերաբերյալ, և նշել, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը «մարսել են» Արցախը, ապա մեծ Թուրանի գաղափարը ստեղծելու է ավելի լուրջ խնդիրներ այս տարածաշրջանում, որը անդրադառնալու է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի վրա։

Ցույցը ավարտվել է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց «Գինի լից» երգով։

Մինչ այդ Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվել է Արցախի համար աղոթքի հատուկ կարգ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել