Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին
 |1lurer.am|
19:07 - 03 հոկտեմբերի, 2023

Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Երևանում է: Նա Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, տեսակցել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին, կենտրոնին փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին: Տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որ միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել էինք մեծացնել Հայաստանին աջակցությունը: Եվ հիմա արդեն այն հասցրել ենք 12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել