Սեպտեմբերի 29-ից մինչ օրս ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ Լեռնային Ղարաբաղից տարհանվել է ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձ։ Այս մասին ասված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մենք հավաքել, ստուգել ենք նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում մեր թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։
Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձ բարեհաջող տեղափոխվել է կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան», - ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)