factor.am: Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը։
Նա նշել է, որ ներկայում իշխանությունների հետ կապերը պահպանվում են։ «Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- հավելել է Լաշանը։
Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։
comment.count (0)