Մենք ցածրացրինք նշաձողը, ԼՂ-ն բարձրացրեց, եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը եւ ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի․ Փաշինյան
18:21 - 04 հոկտեմբերի, 2023

Մենք ցածրացրինք նշաձողը, ԼՂ-ն բարձրացրեց, եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը եւ ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի․ Փաշինյան

Այո, մենք ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը փորձեցինք ցածրացնել, մի գաղտնիք էլ ասեմ՝ ընդ որում՝ ԼՂ գործընկերների հետ համաձայնեցրած ձեւով, բայց փոխարենն ի՞նչ տեղի ունեցավ․ մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց, ստեղ ա պրոբլեմը, եւ ԼՂ-ն բարձրացրեց, կներեք, ես դա չեմ ասում խոցելու համար, բայց արեց ձեր (ընդդիմության,-խմբ) քաջալերմամբ։  Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը եւ ըմբռնումը պահեին, էդպես չէր լինի, մենք ասեցինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի, այո, միջազգային հանրությունը Սոֆիայում միջազգային մեխանիզմի շրջանակում հանդիպում էր առաջարկել ԼՂ-ին, իսկ ինչի՞ չգնացինք, որովհետեւ ԼՂ-ին արգելեցին գնալ, ո՞վ արգելեց, այ էդ, ասում ա, ոչ մեկը չգիտի»,- ասաց վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել