ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասին
 |armeniasputnik.am|
19:27 - 05 հոկտեմբերի, 2023

ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, երբ Բաքվի համար տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված են, Ադրբեջանի ղեկավարությունը կգործի հումանիտար բնույթի նկատառումներից ելնելով։ Այս մասին նա այսօր հայտարարեց «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։

Մոդերատորի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը Ադրբեջանին գթասրտություն դրսևորելու կոչ անել, ՌԴ նախագահը պատասխանեց, որ Մոսկվան միշտ դա արել է և հիմա էլ դա անում է:
 
«Ես, ինչպես գիտեք, հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ալիևի հետ։ Բայց մենք նախկինում էլ ենք խոսել այդ մասին։ Նա ինձ հավաստիացրել է, որ ինչ էլ որ լինի, նա կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը սակայն հավելեց` ԼՂ–ում հայեր չեն մնացել, բոլորը գնացել են։
«Այնտեղ ուղղակի հայեր չկան, գուցե 1000-1500 հոգի լինեն և վերջ։ Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»,– ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել