Հին օդանավը բավականին թանկ է այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից. Էդուարդ Աղաջանյան |news.am|
10:33 - 30 հոկտեմբերի, 2019

Հին օդանավը բավականին թանկ է այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից. Էդուարդ Աղաջանյան |news.am|

news.am: Երկրի ղեկավարի հին օդանավը բավականին թանկ է այդ թվում իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից: Այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նրա խոսքով, կցաբակի կառուցումը, որի մասին խոսվում է, բավականին թանկ հաճույք է եւ մի գուցե հաշվարկների պարագայում արձանագրվի, որ այնուամենայնիվ ավելի նպատակահարմար կլինի նոր ինքնաթիռի ձեռքբերումը, բայց սա տարբերակ է, որը քննարկվում է եւ վերջնական որոշում չկա։

Աղաջանյանը չբացառեց, որ հնարավոր է՝ հին ինքնաթիռը փորձեն վաճառել, քանի որ կցաբակի տեղադրումը միլիոնավոր դոլարներ կարժենա։

«Պետք է արձանագրել, որ հին օդանավը բավականին թանկ է այդ թվում նաեւ իր ընթացիկ պահպանման ծախսերի տեսանկյունից»,– ասաց Աղաջանյանը։

Պատասխանելով՝ լրագրողի հարցին, արդյոք օդանավ գնելու գաղափարը ԱՄՆ այցի ժամանակ մեծ գումար ծախսելու քննադատություններից հետո է առաջացել, Աղաջանյանը պատասխանեց. «Ի սկզբանե հաշվի առնելով ընթացիկ բավականին մեծ ծախսերը, որը ես չեմ կարող հրապարակել հաշվի առնելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, հաշվի առնելով այդ ծախսերը ի սկզբանե այդ միտքը կար։

Այն, որ այս պահին մենք փաստացի կանգնած ենք տրանսատլանտիկ թռիչքների տեսանկյունից խոչընդոտների առաջ, միանշանակ դա եւս հանդիսանում է պատճառ, թե ինչու ենք մենք դա քննարկում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել