armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 13 հազար անձ հաշվառվել է առաջնային բուժկենտրոններում՝ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։
Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս գործընթացը հնարավորություն է տալիս պետությանը ավելի նպատակային օգնություն ցուցաբերել և առողջապահական բոլոր խնդիրները վեր բարձրացնել»,- ասաց Բաղդասարյանը։
Ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 303 քաղաքացի, 113-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն են շարունակում ստանալ 5 երեխաներ։
comment.count (0)