Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ 198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իսրայելական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։
Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։
Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
Գլխավոր լուսանկարում՝ Գազան այսօր /աղբյուրը՝ Mohammed Abed/AFP/
comment.count (0)