factor.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եվրոպայից վերադարձնում են այնտեղ բնակվող հարյուրավոր իսրայելցիների՝ պահեստազորի շարքերը համալրելու համար:
«Այս գիշեր IAF տրանսպորտային ինքնաթիռները («Karnaf» and «Shimshon») վերադարձել են Իսրայել պաշտպանության բանակի հարյուրավոր զինվորների հետ, որոնք գտնվում էին արտերկրում»,- ասվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի X-ի էջում գրառման մեջ։ Թե կոնկրետ որ երկրներից, և որքան պահեստազոր է ժամանել, չի նշվում հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան, հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
comment.count (0)